image/svg+xml
Eur
69900E0C-DBFB-465A-96BB-AAD7542B92C8 Created with sketchtool.
Arm
DB5A1166-739F-427F-82E9-D9BCF21556EE Created with sketchtool. Մուտք գործել

Մեր մասին

 
 
Fly Armenia Airways ավիաընկերությունը սիրով ողջունում է Ձեզ 
 

«Fly Armenia Airways» ՍՊԸ-ն հայկական ավիափոխադրող է, որն իրականացնում է միջազգային ավիափոխադրումներ ոչ միայն Հայաստանում և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, այլ նաև բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ճամփորդել Հայաստան կամ Հայաստանից դուրս։

Ճամփորդելով Fly Armenia Airways-ի հետ դուք հնարավորություն կունենաք մոտիկից ցանոթանալու այնքան հայտնի հայկական հյուրասիրությանը։

 
 
Մեր Կազմակերպության առաքելությունը
 

Ուղևորափոխադրումների ասպարեզում գրանցել առաջխաղացում`բարելավելով թռիչքների անվտանգության համակարգը, հուսալիությունը, ծառայության որակը և մրցունակությունը, միաժամանակ պահպանելով ինքնությունը որպես հայկական ավիափոխադրող: Ապահովելով որակական բարձր ցուցանիշներ՝ թռիչքները հասանելի դարձնել բոլորի համար և նպաստել Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացմանը:

 


 

Ինչո՞ւ հենց ՄԵՆՔ

Fly Armenia Airways-ի գործունեությունը պարզ է, ուղղված մեր սիրելի հաճախրդների գոհացմանը։  Ամրագրված ուղեբեռը, սնունդը և մեր բոլոր ծառայություններն արդեն իսկ ներառված են Ձեր կողմից ձեռք բերված ավիատոմսի արժեքի մեջ։

 

         ՉԿԱՆ թաքնված հավելյալ վճարներ տոմսի գնի մեջ

         ՉԿԱՆ լրացուցիչ ծախսեր այնպիսի հիմնական ծառայության դիմաց, ինչպիսին է ուղեբեռ

         ՉԿԱ հավելավճար օդանավում մատուցվող սննդի և խմիչքների համար

         ՉԿԱ գին, որը չի համապատասխանում իրականությանը

      

Բարձր որակ բոլոր ծառայությունների դիմաց

Դուք ազատ եք Ձեր ընտրության մեջ։ Ձեռք բերելով ցանկացած առաջարկվող սակագին կարող եք վստահ լինել բոլոր ծառայությունների որակական բարձր չափանիշների վրա։

Մենք առաջին հայկական ավիափոխադրողն ենք, որը բացում է ուղիղ կանոնավոր չվերթներ դեպի Կալինինգրադ և Մարսել և միայն ուրախ ենք ստեղծել նոր հնարավորություններ: Պեկինը և Շանհայը կդառնան այն ուղղությունները, որոնք նախկինում չեն իրականացվել հայկական ավիափոխադրումների պատմության մեջ:

Մեր ուղղությունների ցանցը ներառում է նաև Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Դոնի Ռոստովը, Դամասկոսը և Իսթանբուլը: Եռամյա դադարից հետո հայկական ավիաընկերւթյունը նաև վերսկսում է չվերթները դեպի Պրահա:

Այսպիսով, սկսելով մեր գործունեությունը 10 տարբեր ուղղություններով՝ մենք նպատակ ենք դնում առաջիկա տարիների ընթացքում էլ ավելի ընդլայնել մեր ուղղությունների շարքը:

Fly Armenia Airways ընտանիքի հիմքն է հյուրընկալությունը, որին դուք կառընչվեք ոչ միայն օդանավում ողջույնի ժամանակ, այլ կազմակերպության հետ համագործակցության ողջ ընթացքում:

Fly Armenia Airways- ը ավիափոխադրող է ազգային ինքնությամբ, որը իր գործունեության մեջ է ներդնում եվրոպական բարձր չափանիշները` ներգրավելով եվրոպական խոշորագույն ավիաընկերություններում տասնյակ տարիների փորձ ունեցող ղեկավարություն:

Մենք սահմանել ենք այն արժեքները, որոնք ընկած են մեր գործունեության հիմքում:

Անվտանգությունը գերագույն առաջնահերթություն է:

Fly Armenia Airways ւշադրության կենտրոնում է թռիչքների անվտանգության և հուսալիության ապահովումը:

Որակ, որը համապատասխանում է բոլոր պահանջներին:

Ծառայությունների որակը արտացոլվում է ոչ միայն ուղևորների, այլ նաև բեռնափոխադրումների մեջ։ Եվ իհարկե, մենք չենք մոռանում պատշաճ կերպով կատարել մեր հատուկ ծառայությունները, ինչպիսիք են DropBag- ը, կենդանիների փոխադրումը և այլն:

Հաճախորդի գոհացնելունն ուղղված քաղաքականություն:

Հաճախորդի գոհունակությունը մեր սկզբունքներից մեկն է: Մենք միշտ հաշվի ենք առնում մեր հաճախորդների պահանջները և կարծիքները: Ընկերության քաղաքականությունն ուղղված է հաճախորդների լիակատար գոհունակությանը ապահովմանը ծառայությունների մատւցման բոլոր փուլերում:

Նորարարական մոտեցումներ, որոնք մեզ դարձնում առավել հաջողակ:

Կազմակերպության բաժինների համակարգված աշխատանքը և նորագույն ծրագրերի օգտագործումը ավիաընկերությունն ավելի հարմարավետ և ժամանակակից են դարձնում: Նպատակը՝ նոր հնարավորություններ ստեղծելն է մեր սիրելի հաճախորդների համար:

Մեր ընտրությունն է՝ լինել ԱՌԱՋԻՆԸ:

Ձեր ընտրությունը՝  ճանապարհորդել հուսալի ավիաընկերությամբ։

Եկեք միասին հասնենք բարձունքների և դարձնենք Ձեր թռիչքը հետաքրքիր արկածների մի մաս:

 

 

Մեր թիմը
 
 

Fly Armenia Airways-ի անձնակազմը ձևավորելիս մենք հետապնդել ենք մեկ գերագույն նպատակ՝ ստեղծել համագործակցության և պատասխանատվության այնպիսի մթնոլորտ, որն ուղղված կլինի մեր առաքելության իրագործմանը՝ մեր հաճախորդներին ապահովել հուսալի և հաճելի թռիչքներով։

Մենք հրավիրել ենք հմուտ և փորձառու մասնագետների, որոնք ունեն տարիների փորձ ավիացիայի տարբեր ոլորտներում՝ ավիացիոն անվտանգություն, վերգետնյա սպասարկում, կառավարում և մարքեթինգ:
Մեր առջև դրված նպատակների իրագործման համար ներգրավել ենք ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան փորձառու մասնագետների՝ ընկերության և տարբեր գերատեսչությունների ղեկավարման համար։

 
 

         

 

Նորբերտ Վինկլեր – Տնօրեն

 

Քաղաքացիություն՝  Ավստրիայի Հանրապետություն

Ավիաընկերությունների կառավարման և զարգացման ավելի քան 40 տարվա փորձ ունեցող մասնագետ։
Նախքան Fly Armenia Airways-ին միանալը պրն. Վինկլերը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ ավիացիոն ոլորտում:

 

 
 

 

 

Սիլվիո Ուլֆելդեր – Կոմերցիոն բաժնի ղեկավար

Քաղաքացիություն՝  Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Պարոն Ուլֆելդերը ավիացիայի ոլորտում է 1972 թվականից։ Fly Armenia Airways-ին միանալուց առաջ եղել է Lufthansa Group-ի ղեկավար անձնակազմում և ստանձնել պատասխանատվություն կազմակերպության գործունեության համար։

 

 
 

 
 
 

Վալդիս Դոմբրովսկիս – Վերգետնյա սպասարկման բաժնի ղեկավար

 

Քաղաքացիություն՝  Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

Պարոն Դոմբրովսկիսը ավիացիայի ոլորտում է 1978 թվականից։ Սկսելով իր կարիերան Lufthansa Airlines-ում՝ նա աշխատել է կազմակերպության տարբեր ստորաբաժանումներում զբաղեցնելով ընդհուպ մինչև գործադիր և ղեկավար պաշտոններ։ 2020 թ․ պրն. Հիլդենբրանդը միացել է Fly Armenia Airways-ի անձնակազմին։

 
 
 
 

 

 
 
 
 

Կարինե Սահակյան – Ֆինանսական Տնօրեն 


Քաղաքացիություն՝  Հայաստանի Հանրապետություն

Կարինե Սահակյանը ֆինանսների և հաշվապահության առաջատար մասնագետներից է Հայաստանում: Սկսելով իր կարիերան գլխավոր հաշվապահի պաշտոնից՝ Կարինե Սահակյանը կարճ ժամանակահատվածում վստահություն է ձեռք բերել բազմաթիվ ընկերությունների շրջանում և աշխատել տարբեր ոլորտներում, ներառյալ ավիացիան: Ունի ֆինանսային աուդիտի լիցենզիա՝ տրվաց ՀՀ Ֆինանսների Նախարարության կողմից։ 2007-թ․ աշխատում է ավիապոխադրումների ոլորտում:

 
 
 
 
 

Բաժանորդագրվել

This website uses cookies to ensure you get the best experience on our website. Learn more
OK